Երբ չեն կարող լինել հանրային ծառայող կամ մանկավարժ. կառավարության որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Կառավարության հերթական նիստում այսօր՝ փետրվարի 15-ին, պաստատվեց հանրային ծառայության պաշտոնը զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը։

1. Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (F00 - F09),

2. Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20 - F29),

3. Տրամադրության ( աֆեկտիվ) խանգարումներ (F30 - F39),

4. Սովորույթի և հակումների խանգարումներ (F63),

5. Մտավոր հետամնացություն (F70 - F79),

6. Հոգեկան և վարքային խանգարումներ` հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով (F10- F19),

7. Շնչառական օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն (A15):