Առաջիկայում Բաքուն հայկական կողմին կփոխանցի հայ զինվորական Էդուարդ Մարտիրոսովին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Էդուարդ Մարտիրոսով Բաքու

Ամենամոտ ապագայում հայկական կողմին կփոխանցվի հայ զինվորական Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական տելեգրամյան ալիքները։

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր ադրբեջանցի սահմանապահների կողմից ապրիլի 23-ին Զանգելանում։ Փոխանցումը տեղի կունենա Աղդամում՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահների միջնորդությամբ։

Նշվում է նաև, որ, ամենայն հավանականությամբ, հայ զինվորի ազատ արձակումը Իլհամ Ալիևի, Շառլ Միշելի և Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան վերջին հանդիպման արդյունքն է։

--00--ԱԱ