Բռնցքամարտի ԵԱ. Հայտնի է Արթուր Հովհաննիսյանի մրցակիցը քառորդ եզրափակչում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

ԵԱ Արթուր Հովհաննիսյան

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն իմացել է իր մրցակցին մեկնարկում, հայտնում է armsport.am-ը։

Հովհաննիսյանը կմրցի Իսպանիայի ներկայացուցիչ Սալվադոր Մոլինայի հետ: Վերջինս քիչ առաջ առավելության հասավ Հունգարիայի ներկայացուցիչ Աթիլլա Բերնաթի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմենամարտի Հովհաննիսյանի հետ:

Այդ մենամարտը կկայանա մայիսի 27-ին: Քառորդ եզրափակչում հաղթանակի դեպքում Հովհաննիսյանն առնվազն բրոնզե մեդալ կապահովի:

--00--ԱԱ