Արթուր Թովմասյանը և Կիլիկիայի Հայ Կաթողիկե տան կաթողիկոսն անդրադարձել են Արցախի հետագա ճակատագրին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

default.jpg

Մայիսի 24-ին Լիբանան կատարած այցի շրջանակներում ԱՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը  ընդունել է Հայ Կաթողիկե տան կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ-ը։ 

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամներ դոկտոր Էլի Թաշճյանը և Հակոբ Լատոյանը, Բեյրութի թեմի օգնական եպիսկոպոս Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանը և հայ կաթողիկե կղերական դասը:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել արցախյան ոչ վաղ անցյալի իրադարձություններին, բռնազավթված տարածքներում իրականացվող մշակութային ցեղասպանությանը, Արցախի հետագա ճակատագրին։

Քննարկվել են աշխարհաքաղաքական բարդ ու հակասական զարգացումները և առավել քան երբևէ կարևորվել է Հայաստան- Արցախ- Սփյուռք եռամիասնության համատեղ ու միակամ գործունեությունը։

Հայրենիքի համար ճակատագրական այս ժամանակահատվածում երկուստեք շեշտվել է ազգային միասնականության անհրաժեշտությունը։

 --00--ՀԶ            

 

 

Տեսանյութեր