Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել, ռուբլին կայունանում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Դոլար-եվրո-ռուբլի.jpg

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայւն՝ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 25-ին, կազմել է 450.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.99 դրամով: 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 480.77 դրամ (նվազել է 3.94 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 562.98 դրամ (նվազել է 3.35 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.04 դրամ (աճել է 0.02 դրամով):

--00—ԼՄ