Գարեգին Բ-ն Իրանի ահաբեկչության կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 15, 24News

Thumbnail

Փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Սիսթան-Բելուջիսթան նահանգում Խաշ-Զահեդան մայրուղու վրա տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության կապակցությամբ, որը պատճառ է դարձել մարդկային անմեղ զոհերի։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի եւ հավատացելոց անունից վշտակցություն հայտնելով նախագահ Ռոհանիին, Իրանի բարեկամ ժողովրդին եւ զոհերի ընտանիքներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Բարձրյալի  մխիթարությունն ու սփոփանքը բոլոր սգակիրների համար:

Շուտափույթ ապաքինում ցանկանալով ահաբեկչությունից տուժած վիրավորներին` Նորին Սրբությունը մաղթել է, որ Աստված աջակից ու օգնական լինի Իրանի ողջ ժողովրդին։