Փաշինյանի խոստացած «սենսացիոն բացահայտումը». Մադրիդյան սկզբունքներով ԼՂ-ն թողնում են Բաքվին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Այսօրվա գործընթացներին հետևելով՝ ես տպավորություն եմ ստանում, որ կան շրջանակներ, որոնց ամենակարևոր խնդիրն իրենց թողած բանակցային ժառանգության վերաբերյալ  ճշմարտության հետ կապված բացահայտումն է։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կառավարության հետ պատգամավորների՝ նախորդ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիրներին խոստացած բացահայտմանը։

«Այն, ինչ պիտի ասեմ, ես երկար ժամանակ ձեռնպահ էի մնում ասելուց, չնայած կտոր-կոտր ասել եմ։ Ասում են, որ Ղարաբաղի հարցի հասցեագրման ժամանակ պետք է հայկական կողմը հենվի և հենվեր և հենվել է 1991 թ․ սեպտեմբերի 2-ի ԼՂԻՄ-ի անկախության հռչակման և 1991 թ․ դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեի վրա, որով ԼՂ ժողովուրդը ԼՂԻՄ-ը հռչակել է անկախ։ Հայկական նարատիվը միշտ եղել այն, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և սահմանված կարգով ու հանրաքվեով դուրս է եկել ԽՍՀՄ-ի կազմից։ Հիմա գնանք 2007 թ․, երբ ՀՀ-ն որպես բանակցային հիմք ընդունում է Մադրիդյան սկզբունքները, որտեղ ասվում է, որ ԼՂ ապագա կարգավիճակը պետք է որոշվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 --00--ՀԶ