ՌԴ-ն սահմանազատման համար Երևանին և Բաքվին պատրաստ է քարտեզագրական նյութեր տրամադրել․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքներին։

«Ռուսաստանն ունի եզակի փորձագիտական ներուժ հետխորհրդային տարածքում սահմանազատման և սահմանային վեճերի կարգավորման ոլորտում։ Մոսկվան իր տրամադրության տակ ունի դրա համար անհրաժեշտ քարտեզագրական նյութեր»,-հայտարարել է Զախարովան և հավելել, որ ռուս գործընկերները հանձնաժողովի շրջանակներում «հաճույքով կկիսվեն» իրենց փորձով հայ և ադրբեջանցի ընկերների հետ։

«Արդեն ձևավորվել է խորհրդատվական օգնություն ցույց տալու ռուս փորձագետների թիմ»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

--00—ԼՄ