Բռնցքամարտի ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկել է հաղթանակով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Ռաֆայել Հովհաննիսյան ԵԱ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթանակ է տարել Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության մեկնարկային փուլում:

Ինչպես հայտնում է armsport.am-ը, Հովհաննիսյանը մենամարտել է բուլղարացի Կրիստիան Դիմիտրով-Ստեֆանովի հետ և վստահ հաղթանակ տարել:

Այսօր ավելի վաղ պայքարի դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, պարտվելով գերանացի բռնցքամարտիկին, լքել էր պայքարը:

Այսօր Հայաստանը ևս մեկ ներկայացուցիչ կունենա ԵԱ-ում: Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը:

--00--ԱԱ