Անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան և զբաղեցրել նախորոշված շրջանները․ ուսումնական տագնապ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Ուսումնական տագնապ

Մայիսի 25-ին N զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ, հայտնում են ՊՆ-ից։

Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան և զբաղեցրել նախորոշված շրջանները։

Ստուգվել են կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում զինծառայողների գործողությունները և ներդաշնակման կարողությունները։

--00--ԱԱ

Տեսանյութեր