Վրաստանի ԵՄ անդամակցությունն այլընտրանք չունի․ Ղարիբաշվիլի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Վրաստան ԵՄ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Շվեյցարիայում՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում ասել է, որ Եվրոպան վրաց ժողովրդի քաղաքակիրթ ընտրությունն է, և Վրաստանի ԵՄ անդամակցությունն այլընտրանք չունի։ Հաղորդում է aliq. ge-ն։

Պանելային քննարկումը վարող, The New York Times-ի Բրյուսելի բյուրոյի ղեկավար Մատինա Սթեվիս-Գրիդնեֆը Ղարիբաշվիլիին հարցրել է, թե որքան գրավիչ է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ եվրոպական քաղաքական միություն ստեղծելու նախաձեռնությունը Վրաստանի համար։ 

Ի պատասխան Ղարիբաշվիլին ասել է, որ նման բոլոր քայլերը, որ Վրաստանին կմոտեցնեն Եվրամիությանը, ընդունելի են, սակայն երկրի վերջնական նպատակը կառույցին լիիրավ անդամակցությունն է, որն այլընտրանք չունի։

--00--ԱԱ

Տեսանյութեր