Պուտինը ելույթ կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Վլադիմիր Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 27-ին հեռավար ելույթ կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որը կնախագահի Ղրղզստանը: 

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, մայիսի 26-ին ՌԴ նախագահը հեռավար ելույթ կունենա Եվրասիական տնտեսական առաջին համաժողովի լիագումար նիստում, որը կրում է «Եվրասիական տնտեսական ինտեգրումը գլոբալ փոփոխությունների դարաշրջանում. ներդրումային գործունեության նոր հնարավորություններ» խորագիրը։

--00--ԱԱ