Հայտնաբերվել է Երևանում քաղաքացուն կրկնակի վրաերթի ենթարկած և դեպքի վայրից հեռացած վարորդը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

․

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական հսկայածավալ միջոցառումներ, պարզել են, որ մայիսի 16-ին Երևանի բնակիչ, 40-ամյա Արմեն Շահբազյանը Կիևյան փողոցի 13 հասցեի մոտ Վ. Կոմիսսարովի կողմից վրաերթի ենթարկված, Կոտայքի մարզի բնակիչ, 76-ամյա Սեդրակ Միքայելյանին կրկնակի վրաերթի է ենթարկել և դեպքի վայրից հեռացել, տեղեկացնում է shamshyan.com-ը։ 

Արաբկիրի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Ա. Շահբազյանին և նրա կողմից վարած Toyota մակնիշի ավտոմեքենան, որը տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ Ա. Շահբազյանը ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանստպորտային հանցագործությունների բաժին:

Որոշ ժամանակ անց ավտոմեքենան ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Հիշեցնենք, որ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր։

--00--ԱՀ

Տեսանյութեր