Հանրապետությունում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 15, 24News

Thumbnail

Հանրապետության տարածքում` փետրվարի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ի, 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 17-18-ը, 19-ի գիշերը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի ցերեկը, 17-ի և 18-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝ փետրվարի 15-ի ցերեկը սպասվում են, 16-ին հնարավոր են տեղումներ: Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: