Աժ-ում փոքր և միջին ձեռնարկությունների հարցերով խորհուրդ է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Փետրվարի 15-ին ԱԺ տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին ստորագրվեց տվյալ կառույցին առընթեր Փոքր եւ միջին ձեռնարկությունների հարցերով խորհրդի ստեղծման մասին հուշագիր։

Նիստին մասնակցել են Հայաստանի ձենարկատիրական հանրության ներկայացուցիչները, մասնավորապես փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք կընդգրկվեն ԱԺ տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի փոքր և միջին ձեռնարկությունների հարցերով խորհրդի կազմում: