ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Իրանը ցանկանում է բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև։
Այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, գրում է Interfax-ը։
Ավելի վաղ Իտալիան, Հունգարիան և Կիպրոսը կոչ էին արել վերսկսել բանակցությունները Կիևի և Մոսկվայի միջև։ Եվրոպական երկրների դեսպանների հանդիպմանը առաջարկի նախաձեռնողը եղել է Իտալիայի ներկայացուցիչը, որը մայիսի կեսերին ստեղծել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման չորս փուլային ծրագիր։
--00--ԱԱ