«Պատրաստ ենք ապահովել հայազգի քաղաքացիների առողջության իրավունքները»․ ադրբեջանցի նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Ադրբեջան հայեր առողջապահական

«Ադրբեջանի կառավարությունը պատրաստ է ապահովել երկրում ապրող բոլոր էթնիկ խմբերի, այդ թվում՝ ծագումով հայ Ադրբեջանի քաղաքացիների առողջության իրավունքները»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի առողջապահության նախարար Թեյմուր Մուսաևը՝ ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի շրջանակում կազմակերպված ընդհանուր բանավեճի ժամանակ, հայտնում է ԱՊԱ-ն։

Նա չի կորցրել հնարավորությունն ու մեղադրանք է հնչեցրել Հայաստանի հասցեին, թե իբր ՀՀ պատվիրակությունն «առողջապահական միջազգային հարթակներն օգտագործում է անհիմն հայտարարությունների համար»։ 

Փոխարենը՝ Ադրբեջանցի նախարարը ՀՀ պատվիրակությանն առաջարկել է իր ներդրումն ունենալ «երկու երկրների միջև սկսված խաղաղ գործընթացի մեջ»։

--00--ԱԱ