Արցախն ու ՀՀ-ն զոհասեղանին են․ Եվրոպան ուզում է շրջափակման մեջ թողնել մեզ․ Հայկ Նահապետյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Եվրոպան շահագրգիռ է Ադրբեջանի համար, ընդորում՝ խնդիրը միայն ադրբեջանական գազը չէ, քանի որ Ադրբեջանի գազի պաշարները այդքան մեծ չեն, Թուրքմենիայի գազը ևս կարող է այդ գազամուղին միանալ, նաև Իրանի Իսլամական Հանրապետության գազը, այսինքն՝ ԱՄՆ-ն այլընտրանք է ստեղծում ռուսական գազամուղին և Ադրբեջանը իրենց համար խիստ շահեկան գործընկեր է։ Ադրբեջանի ցանկացած պահանջ, կամակորություն կարող են կատարել»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Եվրոպային ձեռք է տալիս, որ Հայաստանը զիջի ամեն ինչ՝ Ադրբեջանի քմահաճույքները բավարարելու համար, ակնկալելով, որ Ադրբեջանի և հարակից գազառատ երկրների գազամուղներն ու նավթամուղներն ուղղորդվեն դեպի Եվրոպա: Արցախն ու ՀՀ-ն զոհասեղանին են․ Եվրոպան ուզում է շրջափակման մեջ թողնել մեզ, իսկ ՀՀ իշխանությունը ընդդիմանալու փոխարեն ուզում է մանիպուլյատիվ հնարքներով իրականությունը գլխիվայր շուռ տալ»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։