ՊՆ N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են ճամբարային հավաքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

large.jpg

N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մայիսի 23-ից 26-ն անցկացրել են ճամբարային հավաքներ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Մշակվել և իրականացվել են անհատական ու խմբային վարժանքներ, խաղարկվել հարձակման, պայմանական հակառակորդի տեղակայման վայր ներթափանցման և շրջանաձև պաշտպանության կազմակերպման փոխհամաձայնեցված գործողություններ։ Անցկացվել են նաև տարբեր տրամաչափի զենքերից հրաձգության պարապմունքներ։

--00--ՀԶ