«Ինտեր»-ն առաջարկով դիմել է Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Մխիթարյան Ինտեր

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջարկ է ստացել «Ինտեր»-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին գրում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, ով գրում է. ««Ինտեր»-ը առաջարկով դիմել Մխիթարյանին, մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագրով, իսկ տարեկան աշխատավարձը կլինի 3,5 միլիոն եվրո»:

Մխիթարյանի ներկայիս պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված է մինչ 2022  թվականի հունիս:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Միլանի «Ինտեր»-ը հետաքրքրված է հայազգի կիսապաշտպանով: Մխիթարյանը կարող է վերադառանալ նաև անգլիական Պրեմիեր լիգա: Այլ աղբյուրների տեղեկություններով` Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ասթոն Վիլա»-ն, «Տոտենհեմ»-ը և «Նապոլի»-ն:

--00--ԱԱ