Ադրբեջանցի պայմանագրային զինծառայողն ինքնասպան է եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

ադրբեջանցի զինվոր ինքնասպան

Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պայմանագրային զինծառայող ավագ սերժանտ Շիրալիև Ջանմիրզա Չինգիզ օղլուն ծառայության վայրից քիչ հեռու ինքնասպանություն է գործել։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՍԾ-ից, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

Նշվում է, որ Շիրալիևը ծառայում էր Հորադիզ քաղաքի սահմանապահ ջոկատում, ինքնասպանության պատճառը դեռևս անհայտ է, թեպետ պետական ծառայությունից շտապել են պնդել, որ զինծառայողը ծառայության հետ կապ չունեցող պատճառով է ինքնասպան եղել։

Հիշեցնենք, որ Հորադիզի սահմանապահ ջոկատի զորամասում 2020թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ տեղակայվել էին Ադրբեջանի կողմից պատերազմում ներգրավված սիրիացի վարձկանները, որոնք կրում էին հենց սահմանապահների զինվորական հագուստ։

--00--ԱԱ