Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Լիբանանում հանդիպել է ՀՀ դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Արթուր Թովմասյան Լիբանան դեսպան

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 25-ին Բեյրութում հանդիպել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանի   և դեսպանության դիվանագիտական անձնակազմի հետ։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովից տեղեկացնում են, հանդիպմանը ծավալված  ջերմ ու բարեկամական զրույցի ընթացքում քննարկվել են հայությանը հուզող օրակարգային հարցեր, Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխգործակցության հեռանկարները։

--00--ԱԱ