ՀՀ առաջին տիեզերական արբանյակի կողմից արված լուսանկարները կօգտագործվեն սահմանների հսկողության համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

․

Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում։ Տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը:

--00--ԱՀ