Մարտի 1-ի գործով Մանվել Գրիգորյանը ևս հարցաքննվել է. ՀՔԾ-ն չի մեկնաբանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Ըստ մամուլում տարածված տեղեկության՝ մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է նաև մարտի 1-ին պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Մանվել Գրիգորյանը:

1in.am-ի հարցին՝ Գրիգորյանը հարցաքննվե՞լ է սույն գործի շրջանակում, նրա պաշտպաններից Արսեն Մկրտչյանը պատասխանել էր. «Այդ հարցը թողնում եմ ՀՔԾ-ի մեկնաբանությանը: Ես ձեզ մենակ մի բան կասեմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս չկա և գոյություն չունի այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որի դեմ Մանվել Գրիգորյանը երբևէ ցուցմունք է տվել»: