Կոտայքի մարզում բախվել են Ծառուկյանի ընկերության Yutong ավտոբուսն ու Mercedes․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

5196d32464a8ab751f8ab1b142b1e8ed.jpg

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 23-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։  Այս մասին ահայտնում է shamshyan.com-ը։

Այդ օրը, ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 10 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 42-ամյա Գևորգ Ս-ի վարած Yutong մակնիշի ավտոբուսն ու 36-ամյա Սերգեյ Ս-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վ

Վթարի հետևանքով Yutong-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Քրիստինե Ե-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Yutong ավտոբուսը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանս» ՍՊԸ-ին և սպասարկում է Աբովյան-Երևան թիվ 261 երթուղին։ 

https://shamshyan.com/hy/article/2022/05/27/1214357/

--00--ՀԶ