Եվրոպայի բռնցքամարտի տղամարդկանց առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանն ունի 9 մասնակից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

բոռս

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի տղամարդկանց առաջնությունում մեկնարկում են քառորդ եզրափակիչի մենամարտերը: Հայաստանը մրցումային 5-րդ օրն ունի 9 մասնակից:

Ցերեկային մրցահերթում պայքարի մեջ  կմտնի Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), որն իր ուժերը կչափի Իսպանիայից Մարտին Մոլինա Սալվադորի հետ:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի (63,5 կգ) երկրորդ մրցակիցը չեխ Նովակ Պետրն է:

Քառորդ եզրափակչում իր երկրորդ մենամարտը կանցկացնի 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, մրցակիցը Խորվաթիայից Լուկա Պլանտիչն է:

Ժամը 14:00-ից սկսած ԵԱ-ում իր առաջին մենամարտը կանցկացնի 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը: Նրա հետ ուժերը կչափի վրացի Սախիլ Ալակվերդովին:

Աշխարհի փոխչեմպիոն գերծանր քաշային Դավիթ Չալոյանի երկրորդ մրցակիցը ընթացիկ առաջնությունում իսպանացի Այուբ Ղադֆան է:

Երեկոյան Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնի 4 բռնցքամարտիկ: 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գուրուլին է, 86 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը կմրցի բելգիացի Վիկտոր Շելստրաետի հետ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանի մրցակիցը Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիտֆին է, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը կմենամարտի Հունաստանը ներկայացնող Վահագն Նանիձյանի հետ:

--00—ԼՄ