Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունն ավարտվեց․ ո՞վքեր են չեմպիոնները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունն ավարտվեց։ Մրցումային վերջին օրը պայքարի դուրս եկան 109 և +109 քաշային ծանրորդները:

109 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել է Սամվել Գասպարյանը: Նա երկամարտում ցույց տվեց 356 կգ արդյունք: Պայքարը թեժ էր +109 քաշային կարգում: Չեմպիոնի կոչումը նվաճել է Գոռ Մինասյանը 428 կգ-ով: Պոկում վարժությունում նա ցույց է տվել 195 կգ արդյունք, իսկ հրումում՝ 233 կգ արդյունք:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ռուբեն Ալեքսանյանը` 426 կգ-ով: Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը գրավել է երրորդ տեղը` ցույց տալով 421 կգ արդյունք: