Հայտնի է Ժիրինովսկու փոխարինողի անունը 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Սլուցկի Ժիրինովսկի

Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության արտահերթ համագումարում չորս տարի ժամկետով կուսակցության նոր նախագահ է ընտրվել Լեոնիդ Սլուցկին։

Նա այս պաշտոնում փոխարինել է Վլադիմիր Ժիրինովսկուն, ով երկարատև հիվանդությունից հետո մահացել է այս տարվա ապրիլի 6-ին։

Կուսակցության կանոնադրության համաձայն՝ նախագահ կարող է վերընտրվել անսահմանափակ թվով անգամ։

--00--ԱԱ