Թունավորում՝ շմոլ գազից. ընտանիքի 4 անդամներին տեղափոխել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Փետրվարի 14-ին՝ ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կենցաղային գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել չորս քաղաքացի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմանում, Աշտարակի Ա. Մանուկյան փողոցի 9-րդ շենքի բնակարաններից մեկում չորս քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետեւանքով նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: