Ընդդիմության ավտոերթի մասնակիցներից 1 անձ է բերման ենթարկվել․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

հասարակական

Սևան-Երևան ճանապարհի ավտոերթի մասնակիցներից 1 անձ բերվել է Չարենցավանի բաժին։ Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Ցուցարարը բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար։

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումը տարբեր մարզերից այսօր մեքենաներով իրազեկման երթեր էր իրականացնում։

--00--ԿԿ