Չեռնոգորիայի նախագահը Մարզահամերգային համալիրում հետևել է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

1084422.jpg

Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել է Երևանում ընթացող Բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Չեռնոգորիայի նախագահի հետ բռնցքամարտի մենամարտերին հետևել են ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Չեռնոգորիայի նախագահը հետևել է Չեռնոգորիան ներկայացնող բռնցքամարտիկ 60 կգ քաշային Էդին Ալկովիչի մենամարտին, ով պարտվել է իսպանացի մրցակցին 5:0 հաշվով: 

Չեռնոգորիայի նախագահը պաշտոնական այցով մայիսի 26-ին ժամանել է Հայաստան:

--00--ՀԶ             

 

 

Տեսանյութեր