ՔՏՀԱ Տեսչական մարմինը ուսումնասիրություններ է կատարել մանկական ժամանցի վայրերում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

7-small.jpg

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականով հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի Արազ Պապիկյանը, Երևանի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի պետ Կարեն Կարապետյանը, տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարչության այլ մասնագետներ մայիսի 25-27-ը ուսումնասիրություն և շրջայց  են կատարել հանրապետության մանկական ժամանցային վայրերում, մասնավորապես՝ այսօր՝ մայիսի 27-ին, եղել են «Հաղթանակ զբոսայգի», «Լունապարկ», «Երևան պարկ», «Մանկական-երկաթուղիներ» հանգստի գոտիներում, ինչպես նաև մի քանի այլ մանկական փոքր զվարճանքի կենտրոններում։

Այցի նպատակը ժամանցի վայրերում գործող խաղային ատրակցիոնների տեխնիկական վիճակի և շահագործման թույլտվության վերաբերյալ ուսումնասիրություններ և կանխարգելիչ բնույթի իրազեկում իրականացնելն էր:

Տեսչական մարմնի ղեկավար կազմը զբոսայգիների ու հանգստի գոտիների ղեկավարների ուղեկցությամբ տեղում ծանոթացել է այգում գործող զվարճախաղերի շահագործման փաստաթղթերին, սպասարկման տեխնիկական վիճակին, ուսումնասիրեց խաղային ատրակցիոնների տեխնիկական անվտանգության տարեկան փորձաքննությունը հավաստող փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն մինչև հունիսի 1-ը։

Միևնույն ժամանակ, Տեսչական մարմինը, կարևորելով մանուկների ապահով և անվտանգ ժամանցը, առաջիկայում ևս նմանատիպ անակնկալ այցեր կկատարի ՀՀ-ում գործող զվարճանքի կենտրոններ, զբոսայգիներ՝ արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող ատրակցիոնների, կարուսելների անվտանգությանն ուղղված պարբերական դիտարկումներ ու ուսումնասիրություններ կատարելու նպատակով։

--00--ՀԶ