Լոռիում անհայտ անձինք 61 ծառի կոճղ են ապօրինի հատել․ շրջակա միջավայրի վնասը 1.1 մլն դրամ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

1

Բնապահպանական իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով ս.թ. մայիսի 26-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական հերթական շրջայցեր են իրականացրել ՀՀ Լոռու մարզում։

Վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերվել է անհայտ անձանց կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի և տրամագծի 61 ծառի կոճղ։

Արձանագրված դեպքով հաշվարկված շրջակա միջավայրի վնասի չափը կազմել է 1.141.500 ՀՀ դրամ։

Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

--00—ԼՄ