Քաղաքապետը Կամո Արեյանին չի առաջարկի բախտն այլ տեղ փորձել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ փետրվարի 15-ին, մասնակցում էր Մաշտոցի պողոտայի հարևանությամբ գտնվող հյուրանոցի բացման արարողությանը։ Միջոցառումից հետո քաղաքապետը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։ 24News-ի հարցին, թե գո՞հ է իր խորհրդական Կամո Արեյանի աշխատանքից, ով պաշտոնավարել է նաև նախորդ իշխանության ժամանակ՝ Հայկ Մարությանը դրական պատասխան տվեց։ Նա շեշտեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր աշխատում են՝ մնում են քաղաքապետարանում, ովքեր ոչ՝ իրենց առաջարկվում է բախտն այլ տեղ փորձել։ Ճշտմանը՝ Կամո Արեյանին չի՞ առաջարկելու բախտն այլ տեղ փորձել, գոհացնո՞ւմ է աշխատանքը՝ Մարությանն ասաց՝ այո․ Արեյանը մեծ փորձ ու ինստիտուցիոնալ հիշողություն ունի։ Մանրամասները՝ տեսանյութում