Ծիծեռնակաբերդի խճուղում մեծ թափով ընթանում է փլուզված հատվածի վերակառուցումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Ծիծեռնակաբերդ

Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը: 

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, գործընթացը պարտավորվել է կատարել ճամփեզրին շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը։ 

Ճանապարհի փլուզված հատվածում իրականացվում են ամրացման աշխատանքներ: Բացի այդ վերակառուցվում են նաև գործող ստորգետնյա բոլոր հաղորդուղիներն ու հեղեղատար համակարգը:

Ճանապարհին հարակից հատվածի ողջ երկայնքով կկառուցվի հենապատ:

Աշխատանքները կազմակերպվում են երկհերթ:

--00--ԱԱ

Տեսանյութեր