Թույլ չե՛նք տա ո՛չ Տավուշը, ո՛չ Արցախը դարձնել սակարկության առարկա. Բագրատ սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Տավուշը լինելու է մեր ստորացման վերջին հանգրվանը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Նրա խոսքով՝ որևէ մեկը՝ սկսած ամենագլխավորից, որևէ կերպով չի կարող և իրավունք էլ չունի սակարկության առարկա դարձնել հայրենիքը։  

«Մենք ենք ապրել Տավուշում, մենք ենք  30 տարի եղել սահմանի դարպասներն արժանապատվորեն կրողներն ու պահողները: Եվ սա ես չեմ տեղայնացնում, նույն կերպ թույլ չենք տալու Արցախը դարձնել սակարկության առարկա: Մենք մեր տան նեսրը թողել ենք, ընկել ենք հարևանի հետ հաշիվներ ենք մաքրում, նախ մեր ներքին միասնության հարցը լուծենք: Ասել եմ ու դարձյալ կրկնում եմ՝ մոտ է ժամանակը, որ հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին»,- ասել է Գալստանյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: