Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Հուլուսի Աքար Ադրբեջան

Մայիսի 27-ին աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը։

Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում հյուրերին դիմավորել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, հայտնում է ԱՊԱ-ն։

Այնուհետև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կայացել է պաշտպանության նախարարի և ՊՆ այլ ղեկավարների հանդիպումը թուրքական պատվիրակության հետ։

--00--ԱԱ