Ամուսինները «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների հաշվառման սեղանից ոսկյան զարդեր են գողացել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 15, 24News

Thumbnail

Փետրվարի 14-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության «Զվարթոնց» օդանավակայանի գժային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել ամուսիններ՝ 1970 թ. ծնված Արա Ա.-ին եւ Արմինե Ա.-ին:

Նրանք տվել են խոստովանական բացատրություն եւ ներկայացրել պայուսակ՝ ոսկյա զարդերով, որը փետրվարի 11-ին, ժամը 06.15-ին, վերցրել էին «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահի ուղեւորների հաշվառման սեղանից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ պայուսակը պատկանում է փետրվարի 11-ին Երեւան-Մոսկվա չվերթի ուղեւոր Գագիկ Կ.-ին:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է քննություն: