Արգենտինայում կապիկի ծաղիկի երկրորդ դեպքն է հաստատվել  

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

1084489.jpg

Արգենտինայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման երկրորդ դեպքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:

Մայիսի 27-ին գերատեսչությունից հայտնել էին, որ Արգենտինա եկած Իսպանիայի բնակչի մոտ ի հայտ են եկել կապիկի ծաղիկին նմանվող ախտանիշներ: Թեստը դրական արդյունք է տվել: Նա մեկուսացվել է ու ստանում է համապատասխան բուժում: Իշխանությունների տվյալներով՝ վարակվածի հետ շփման մեջ գտնված անձանց մոտ հիվանդության ախտանշաններ չկան:

Արգենտինայի առողջապահության նախարարությունը մայիսի 22-ին հայտնել էր առաջին դեպքի մասին: Վարակվածը արգենտինացի էր, ով վերադարձել էր Իսպանիայից:

Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուսային հիվանդություն է, որը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Ըստ ԱՀԿ-ի տվյալների, կապիկի ծաղիկի բռնկումների մահացության մակարդակը սովորաբար կազմում է 1-10%, ընդ որում՝ մահացության մեծ մասը բաժին է ընկնում ավելի երիտասարդ տարիքային խմբերին: Կապիկի ծաղիկի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ծաղիկի դեմ նախնական պատվաստումը բարձր կանխարգելիչ արդյունավետություն է ունենում հիվանդության դեմ:

--00--ՀԶ