16-ամյա պատանին զբոսայգում 17-ամյա ընկերոջ հետ կատակելիս անզգուշաբար դանակով խփել է նրան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

նկար

Մայիսի 27-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախակողմյան հատվածի ծակած բաց վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին ներկայացած 16-ամյա պատանին խոստովանական բացատրություն է տվել, որ զբոսայգում 17-ամյա ընկերոջ հետ կատակելիս անզգուշաբար դանակով խփել է նրան:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ