Նիկոլը շատ լավ տեղյակ է, թե ինչ պատճառով է Արթուր Վանեցյանը մեկնել Եվրոպա:․Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն արձագանքել է իշխանական թևի մանիպուլյացիաներին՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կողմից առողջական խնդիրների պատճառով Եվրոպա կատարած կարճատև այցի վերաբերյալ։

«Նիկոլ մահաբերը շատ լավ տեղյակ է, թե ինչ պատճառով է Արթուր Վանեցյանը երկու օրով մեկնել Եվրոպա: Այդ մեկնելու անհրաժեշտության մասին նա գիտեր դեռևս այն ժամանակ, երբ նիկոլյան դատախազությունը սահմանափակել էր Վանեցյանի ազատ տեղաշարժի իրավունքը, մասնավորապես՝ երկրից դուրս գալու հնարավորությունը:

Եվ հիմա, երբ դեռևս ամիսներ առաջ պլանավորած առողջապահական այց է կատարվել, սրանք փորձում են դա օգտագործել հանրությանն իրական խնդիրներից շեղելու համար:

Նիկոլը շատ լավ գիտի դա, քանի որ իրավապահ բոլոր կառույցների ղեկավարներն ամեն բան ուղիղ հենց Նիկոլից են ճշտում և կատարում են միայն Նիկոլի անձնական որոշումները:

Վստահաբար, այդ մասին գիտեն նաև նրա «կոֆե դնող» անդաստիարակ չախոյանները: Բայց սրանք այնքան լկտի են ու այնքան տգետ, որ կարող են նույնիսկ այդպիսի առիթից օգտվել և իմանալով, որ պատճառն առողջական է, իրենց պատեպատ տալով՝ լրացուցիչ անգամ հաստատեն իրենց ստոր անհայրենիք լինելը: Այդ ընթացքում էլ հավելելով, որ նաև անաստված են:

Սրանք իրենց ազգադավ, հայրենիքը վաճառող ու թշնամուն ծառայող վարքագծից մարդկանց ուշադրությունը շեղելու փորձի համար կարող են ցանկացած առիթ օգտագործել իրենց ստոր արարքների համար:

Վստահեցնում եմ, սրանք որևէ դեպքում չեն մարսելու իրենց արարքները, քանի որ իրենց ստոր ու անմարդկային էությունն այլևս համազգային խնդիր է դարձել:

Հ.Գ. եթե ստորության դեմքը միայն մեկ չախոյան լիներ, գուցե թեմային չարձագանքեի, բայց նրանք շատ են և, ինչպես ժամանակն է ցույց տվել, դրանք կամ թմրամոլ են կամ համասեռամոլ: Դիցուկ՝ նախկին փոխթաղապետն ու ավագանու ՔՊ հանրահայտ անդամը»,- գրել է Արսեն Բաբայանը:

--00--ԱԱ