Հիմա աշխարհում չկա մեկը, ով չիմանա «բայրաքթարների» դերի մասին ԼՂ 2-րդ պատերազմում.Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Ալիև Բայրաքթար

«Այսօր ես նույնպես ցանկանում եմ ողջունել Սելջուկ Բայրաքթարին։ Սելջուկ բեյը միայն TEKNOFEST-ի կազմակերպիչն ու նախաձեռնողը չէ, Սելջուկ բեյն ու Բայրաքթար ընտանիքը շատ հայտնի են աշխարհում»։

Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է TEKNOFEST ադրբեջանական փառատոնի ժամանակ, հայտնում է ԱՊԱ-ն։

Նրա խոսքով, այժմ աշխարհում չկա մեկը, ով տեղյակ չլինի հայտնի «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի դերին Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում։

«Սելջուկ բեյը երեկ այցելել է Շուշի (Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի-խմբ․)։ Համոզված եմ, որ երբ նա տեսավ Շուշին, նորից համոզվեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան ունակ են և պատրաստ են լուծելու ցանկացած խնդիր։ 

Մեր ժողովուրդները միշտ անձնուրաց կերպով պատրաստ են իրենց ազգային հպարտությունը պաշտպանելու համար դիմելու ցանկացած քայլի։ Իսկ երիտասարդության համար Սելջուկ բեյը հիանալի օրինակ է։ Վստահ եմ, որ մեր երիտասարդությունը կփորձի նմանվել Սելջուկ բեյին»,- ասել է Ալիևը։

--00--ԱԱ