Ադրբեջանցիները Արցախում վանդալիզմի են ենթարկել Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Արցախ վանդալիզմ

Արցախի Հանրապետության գրավյալ տարածքում ադրբեջանական վանդալիզմի հերթական դեպքն է գրանցվել:

Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Ավետարանոց գյուղում Հայրենական Մեծ պատերազմի հայ հերոսների հուշարձանի ոչնչացումը հանցագործություն է ոչ միայն հայերի, այլև ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի դեմ»,- ընդգծել է Բեգլարյանը

--00--ԱԱ