Նախագահ Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 15, 24News

Thumbnail

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջազգային այս հեղինակավոր համաժողովի բացմանը մասնակցել են բազմաթիվ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, քաղաքական, հասարակական գործիչներ, դիվանագետներ, անվտանգության ոլորտի փորձագետներ։