Էդուարդ Շարմազանովն ու Արտակ Զաքարյանը հանդիպել են ՌԴ Պետդումայի պատվիրակության հետ 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 15, 24News

Thumbnail

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը փետրվարի 15-ին հանդիպել են ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ մամուլի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել միջկուսակցական գործակցության հեռանկարին: