Ռոբերտ Քոչարյանի գործը երկրորդ օրը պետք է փակվեր. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՔԾ-ն հաստատեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ 24News- ը զրուցել է Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ՝ մանրամասներ պարզելու համար։ Հարցին, թե նրա գնահատմամբ՝ երկար տևե՞ց նախաքննության փուլը, պաշտպանը նշել է.

«Հաշվի առնելով, որ մեղադրանքի էությունը մինչև հիմա պարզ չէ, բացառությամբ՝ հոդվածի, դժվար է գնահատել՝ երկար է տևել թե ոչ։ Եթե նախաքննության այսքան ժամանակվա գործընթացն ուղղված էր նրան, որպեսզի ապացուցեին, որ մարտի 1-ի երեկոյան քաղաքում եղել են բանակային ստորաբաժանումներ, դրա համար պետք չէր այսքան քննել։ Մեղադրանքն ինքն իրենով անհասկանալի է, և իրականում երկրորդ օրը պետք է փակվեր։ Քանի որ չեն փակել՝ չգիտեմ, թե ինչ են մինչև հիմա փորձել ապացուցել»։

 Օրբելյանը նշեց, որ սահմանադրական դատարանի գործընթացը զուգահեռ այս գործին գնում է. մի գործը վարույթ է ընդունվել, մյուս բողոքի ժամկետն է լրանում։ Պաշտպանն ասաց նաև, որ սպասում են վճռաբեկ դատարանի՝ խափանման միջոցի վերաբերյալ որ