Պուտինը և Ռոհանին զգուշացրել են Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 15, 24News

Thumbnail

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին զգուշացրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ չպետք է հանդուրժել Սիրիայի Իդլիբ նահանգի գրոհայիններին: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

2019թ. փետրվարի 14-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ղեկավարների միջև կայացած հանդիպմանը Հասանի Ռոհանին նշել է, որ «Էլ Նուսրայի» նախկին զինյալները միայն անուն փոխելով հետ չեն կանգնելու իրենց նպատակներից: Իսկ Պուտինը պահանջել է, որ ռազմական քայլեր ձեռնարկվի:

«Սիրիայի հյուսիսարևելյան անվտանգային խնդիրները պետք է լուծվեն` հարգելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Իդլիբում լարվածության թուլացման հարցում պետք է համաձայնության գանք: Դա չի նշանակում, որ մենք պետք է հանդուրժենք ահաբեկիչների ներկայությունը»,-ասել է Պուտինը:

Իսկ Իրանի նախագահ Ռոհանին ընդգծել է, որ իր նպաստը կունենա այն ջանքերին, որով Իդլիբը կմաքրվի  էլ Նուսրա ճակատի նախկին զինյալներից:

Իրանի ղեկավարի խոսքով` երբ ժամանակը գա, կմտածի այս ուղղությամբ ջանքերի ակտիվացման համար:

Նշենք, որ Էրդողանը և Պուտինը 2018թ. սեպտեմբերի 17-ին Սոչիում Սիրիայի Իդլիբ նահանգի հարցի շուրջ համաձայնություն էին ձեռք բերել: Դրա համաձայն`Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբում որոշվել էր ստեղծել 15-20կմ խորությամբ բուֆերային(ապառազմականացված) գոտի: Նախատեսված էր նաև, որ մինչև հոկտեմբերի 15-ը այդ շրջանից պետք է դուրս բերել ողջ ծայրահեղ ահաբեկչական խմբավորումներին: