Մարությանը փարոսիկով մեքենայում շրջող թիկնապահներ չունի. մեքենան ինքն է վարում. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարիներ շարունակ շրջում էր 001 LU 01 համարներով Mercedes S-Class-ով: Նրան ուղեկցում էր ՊՊԾ-ի համարներով Nissan-ը՝ առկայծող փարոսիկներով, որով շրջում էին Մարգարյանի թիկնապահները։

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը չունի անվտանգության աշխատակիցներ, անգամ վարորդից չի օգտվում՝ հաճախ ինքն է վարում ծառայողական մեքենան։ Երբեմն վարում է նախորդից մնացած Mercedes-ը, բայց ավելի հաճախ՝ Nissan Qashqai մակնիշի կոմպակտ մի քրոսովեր։ Երեկ նա Holiday Inn հյուրանոցի բացմանն այդ մեքենայով էր եկել, մեքենան կանգնեցրել էր մի քանի փողոց այն կողմ։

Մեր հարցին՝ ի՞նչ եղան նախկին քաղաքապետի թիկնապահներն ու փարոսիկներով ուղեկցող մեքենան, Մարությանն անակնկալի եկավ․ «Անկեղծ ասած՝ չգիտեմ, չեմ հետաքրքրվել էդ հարցով»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: