ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
ԱՄԷ–ում նախարարը փետրվարի 16-17-ին կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին։
Դավիթ Տոնոյանը կմասնակցի նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։
Այցի ընթացքում պլանավորած են տարբեր աշխատանքային հանդիպումներ։