Սարյանի անվան արվեստի դպրոցի տնտեսվարը 1000 դրամ է գողացել դաշնամուրի ուսուցչուհուց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

Երևանում փետրվարի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Սուսաննա Ս.-ից․ նա հայտնել է, որ նույն օրը 5 րոպե տարբերությամբ Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի դասասենյակներից մեկից գողություն է կատարվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ նշված դպրոցի դաշնամուրի ուսուցչուհի, 56-ամյա Սվետլանա Ա.-ի պայուսակից գողացել են 1000 դրամ: Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է նույն դպրոցի տնտեսվար Արամայիս Մ.-ն, ով ոստիկաններին խոստովանել է, որ 8 օր առաջ նույն ուսուցչուհու պայուսակից գողացել էր 20 հազար դրամ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ Սուսաննա Ս.-ն նշված դպրոցի տնօրենն է: